Քաղաքական

20.06.2019 19:22

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպանին

2019 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։