Աշխարհ

20.06.2019 20:32


Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում՝ Մեծամորի ատոմակայանից 17 կմ հեռավորության վրա, կազմակերպել է դաշտային վարժանքներ:

Դրանց մասնակցել են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման Իգդիրի, Աղրըի և Էրզրումի վարչությունները:

AFAD-ի քաղաքացիական պաշտպանության նախագահ Սադի Էրգինն ասել է, որ կիրառելու են Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Ըստ Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարի` Հայաստանի ատոմային էներգիայի գործակալության հայտարարությունից հետո Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են ռադիացիոն շրջաններից, և նրանց տրվելու են յոդային դեղահաբեր:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են շտապօգնության մեքենաներ, որոնք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց: Ցույց են տրվել, թե ինչպես պետք է հատուկ հագուստներով դիմավորել քաղաքացիներին:

Իգդիրի փոխքաղաքապետ Յունուս Քոչը հայտնել է, որ վարժանքները բարեհաջող են անցել:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը