Աշխարհ

20.06.2019 15:30


Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու:

Պատգամավորները վիճել են երկու այլ պատգամավորների հետ և հարցրել` չե՞ն ամաչում նրանից, ինչ տեղի է ունենում:

Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել՝ վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը:

Ասամբլեային մասնակցում է նաև Հայաստանը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն ռուս պատգամավորների ուղղությամբ խորհրդարանի ամբիոնից ջուր է լցրել: Պատգամավորն իր գործընկերների հետ կանգնած է եղել ամբիոնի մոտ, երբ ռուս պատգամավորներից մեկը ռեպլիկ է բաց թողել: Դրանից հետո պագամավորը ջուր է լցրել նրա վրա:

Քանի որ խորհրդարանի բարձրախոսներն անջատված են եղել, նրանց խոսակցությունը չի լսվում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը