Տնտեսական

20.06.2019 15:00


Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից 26 մլն 928 հազար դրամ հատկացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Գումարը հատկացվում է մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ որոշման նախագիծը բխում է դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման եւ կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման եւ սպասարկման անհրաժեշտությունից:

Նրա խոսքով, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։ Այն բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթահամակարգերը։ Այս պահին ամբողջությամբ ներդրված է եւ սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։

Միաժամանակ, Ասիական Զարգացման Բանկի եւ ՀՀ կառավարության կողմից «Սոցիալական սեկտորի բարեփոխման ծրագիր» հաստատված հուշագրի քաղաքականության մատրիքսի նախագծի արդյունք 2-ով սահմանած է փաստերի վրա հիմնված քաղաքականության ձեւավորման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրի 8-րդ կետում, որպես պարտավորություն նշված է «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի» ներդրումը:

2019 թվականից շահագործվելու է նաեւ «Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը»։ Այս տարի այն կգործի միայն Երեւան քաղաքի դպրոցների համար, հաջորդ տարվանից՝ ՀՀ բոլոր դպրոցների համար։ Վերոհիշյալ համակարգերի լիարժեք սպասարկումն իրականացնելու համար «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս մարդկային ռեսուրսը չի բավականացնում, քանի որ միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը» (1413 շահառու) սպասարկելու համար ԿՏԱԿ-ի 3 աշխատակիցներից բաղկացած խումբն աշխատում է գերծանրաբեռնված։

«Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգը» ենթադրում է նաեւ «Էլեկտրոնային օրագիր» ենթահամակարգի ներդրում եւ շահագործում, ինչպես նաեւ ՀՀ մյուս գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի հետ փոխկապակցված աշխատանք, շահառուների կանխատեսվաղ թիվը մոտ 400000, որոնցից, ակտիվ օգտագործողներ՝ մոտ 80000, այստեղ եւս նոր մասնագետների ներգրավման խնդիր է առաջանում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը