Քաղաքական

20.06.2019 14:55

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում է կայացրել մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի՝ նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից։

Դատարանն այսպիսով ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նշենք, որ Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի՝ ապրիլի 15-ին կայացված որոշման դեմ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը:

Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր, եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձնման գործընթացը շարունակում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։