Լրահոս

20.06.2019 13:20


Դաժան սպանություն Գյումրիում ննջասենյակում հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դի՝ գոտին վզին փաթաթված

Դաժան սպանություն Գյումրիում ննջասենյակում հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դի՝ գոտին վզին փաթաթված

Շիրակի մարզում հունիսի 19-ին սպանություն է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեի բնակչուհի՝ 71-ամյա Եղսաբետ Զաքարյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դին հայտնաբերվել է գոտին պարանոցից փաթաթված, արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի եւ ակնակապիճի վնասվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Արդեն լուսաբացին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 50-ամյա Վանիկ Զաքարյանին, ով սպանվածի որդին է։

Այս խորագրի վերջին նյութերը