Քաղաքական

20.06.2019 17:35


Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը չլսեց պաշտպանական կողմի առարկությունները և հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը չլսեց պաշտպանական կողմի առարկությունները և հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվում էին քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Երեկվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Այսօրվա դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով պետք է հանդես գար պաշտպանական կողմը:

Սակայն դատավորը չլսեց պաշտպանական կողմի առարկությունները, դատական ստուգումը հայտարարեց ավարտված և հեռացավ խորհրդակցական սենյակ` դատական ակտեր կայացնելու:

Դրանք կհրապարակվեն հունիսի 25-ին, ժամը 16։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը