Մետաղական աղբով լի բեռնատարները կառավարության դիմաց են. բողոքի ակցիա է ընթանում (լուսանկար, տեսանյութ)
Մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիները մետաղական աղբով բարձած մեքենաները այսօր՝ հունիսի 20-ին, կայանել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց գործունեությունը շարունակել։
Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրեն մեկ տարի է, ինչ զբաղվում են այս գործով եւ մեծ գումարներ են ներդրել, իսկ այսօր իրենց արգելում են աշխատել։
«Մենք վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում ենք եւ արտահանում։ Մենք աղբից գումար ենք ստեղծում, բայց այսօր մեզ արգելում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով եկել են, որպեսզի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն իրենց պահանջը. «Վարչապետն ասում էր՝ մինչեւ այս աղբը չվերանա փողոցներից, հեղափոխությունն ավարտված չէ, այնինչ այսօր մեզ խոչընդոտում են»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատարներ՝ բարձված մետաղյա ջարդոններով։ Ակցիայի մասնկիցներից մեկն առաջարկեց մեքենաներով շարժվել դեպի ՊԵԿ-ի շենք, քանի որ նրանք են այդ առաջարկով հանդես եկել:

Աղբյուրը՝ news.am