Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 7 երեխա անհայտ կորել Է
Առնվազն յոթ երեխա Է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տարածաշրջանի ոստիկանությունը: Միջադեպը տեղի Է ունեցել այդ տարածաշրջանի մայրաքաղաք Լաքնաուի մերձակայքում: Ավտոբուսը, որում եղել Է 29 մարդ, գիշերը վերադառնալիս Է եղել հարսանիքից:
Անհայտ պատճառներով վարորդը կորցրել Է կառավարումը, ինչի պատճառով ավտոմեքանան շրջվել Է եւ ընկել գետը: Տեղացի բնակիչներին հաջողվել Է մինչեւ անհետաձգելի ծառայությունների ժամանումը փրկել բոլոր 22 չափահասաներին, սակայն երեխաների հետքը հայտնաբերել չի հաջողվել: Ոստիկանությունը կարծում Է, որ ուժեղ հոսանքը կարող Էր նրանց հեռու տարած լինել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից: Գործողությանը ներգրավվել Է ջրասուզորդների խումբը, բայց երեխաների որոնումներն առայժմ արդյունք չեն տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: