Քաղաքական

20.06.2019 10:26

«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

«Ադեկվադ դիսկուրս» (տեսանյութ)

Այսօր «ԱդեկվաԴ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսն է ընթանում, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները խոսում են Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

Երեք սեկցիաներով անցկացվող պանելային քննարկումները նվիրված են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, արտաքին և անվտանգային խնդիրներին, ինչպես նաև մեր երկրում սկիզբ առած դատաիրավական համակարգի վերափոխումներին։ Պանելային քննարկման մասնակիցների զեկույցներին կհետևի կարծիքների փոխանակում հրավիրված մասնագետների և դահլիճում ներկա այլ մասնակիցների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։