Սա ինքնիշխանության կորստի ճանապարհն է և մենք նախաշեմին ենք
«Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով եգիպտոսյան ու թունիսյան դեպքերին և Հայաստանում այդ դեպքերի կրկնության հավանականությանը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական խորհրդատու Արման Մելիքյանն ասել է, թե պետք չէ միամիտ լինել ու հավատել, որ դրանք վիրուսի էֆեկտով են տարածվում։
-Սրանք կոնկրետ քաղաքական նախագծեր են, և այս տեսանկյունից պետք է ասեմ, որ Հայաստանը բոլորովին պաշտպանված չէ այդպիսի նախագծերի իրագործումից, ընդ որում, այստեղ դա կարող է շատ արագ տեղի ունենալ։ Մենք պաշտպանված չենք արտաքին ազդեցությունների հանդեպ, մեր քաղաքական ուժերն ու գործիչները աջակցություն են փնտրում դրսում։ Նրանցից մի մասն այդ աջակցությունը գտել է։ Բայց պահել իշխանությունը կամ գալ իշխանության արտաքին աջակցության շնորհիվ, իհարկե, հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ և անընդունելի մոտեցում։ Սա ինքնիշխանության կորստի ճանապարհն է, և մենք նախաշեմին ենք։ Եթե մենք չկարողանանք գալ ներքին կոնսենսուսի, արտաքին ուժերը ընդունակ կլինեն Հայաստանում ցանկացած գործողություն իրականացնել. ցանկացա՛ծ արատաքին ուժ, որն այդ ռեսուրսն ունի՝ ֆինանսական, ռազմական։ Այս պահի դրությամբ դա կարող են անել և՛ ռուսները, և՛ ամերիկացիները, ցանկության դեպքում կարելի է գտնել և ուրիշներին։ Այսօր մենք իրականում անպաշտպան ենք արտաքին ազդեցություններից,-ընդգծել է նա։

7or.am