Տնտեսական

19.06.2019 17:40


Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

«Բյուջեի կատարողականն ուսումնասիրելիս նկատում ենք, որ տոկոսային առումով կատարված են 95 կամ, ասենք, 86 տոկոսով: Հարյուր տոկոսով կատարում գրեթե չենք հանդիպում: Ինչո՞վ է պայմանավորված նման արդյունքը»,- Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

«Այո՛, Ձեր դիտարկումները տեղին են: Այս դեպքերում խոսքը վերաբերում է միայն ֆինանսական ցուցանիշների կատարման տոկոսին: Մենք, սակայն, այդ տոկոսով դեռևս չեն բացահայտում այն արդյունքները, որոնք արձանագրվել են»,- ի պատասխան նշեց ֆինանսների նախարարը:

Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց նաև, թե առաջիկայում նոր վարկային միջոցներ ներգրավվելո՞ւ են նոր բյուջեում, թե՞ ոչ, որին Ջանջուղազյանը դրական պատասխան տվեց:

«Այո՛, նոր վարկային միջոցներ նախապատրաստվում ենք իրականացնել: Մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներով վարկերը մարելու մասին, այլ ընդհակառակը՝ պետք է մեր փոխառություններով այնպիսի տնտեսական աճ ունենանք, որ այդ վարկային միջոցները իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն, պետք է ձգտենք, որ բարձրանա դրա կառավարելիության աստիճանը»,-ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը