Սատկած ճանճեր և սարդեր. Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում
Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է։
Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդավակայանի տարածքը։
Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է, քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։
Հետաքրքրականն այն է, որ անորակ և հակահիգիենիկ ուտելիքի լուսանկարներն արված են հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Դրանով նրանք ցանկացել են տեղեկացնել օդանավակայանում տիրող իրավիճակի մասին։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»