Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով
Վրաստանի նախագահի վարչակազմի շենքի պատմական մասի վերանորոգումն ավարտված Է. Թբիլիսիում Օրբելիանիների իշխանական պալատը կկահավորեն հնամենի կահույքով՝ նպատակ ունենալով վերստեղծելու այն ժամանակվա դարաշրջանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Խատիա Մոիսցրապիշվիլին:
«Շուտով Օրբելիանիների նախկին պալատը կհանդերձվի գույքով, որը Վրաստանում մինչ այդ օգտագործել են բնակելի նստավայրերի կահավորման համար: Մենք այդպիսի կահույք գտանք տեղական ընտանիքներում, մի մասն Էլ ընտրել ենք արտասահմանում: Հարկ Է նշել նաեւ այն, որ երկրորդային կահույքի ձեռք բերումը մեզ համար ավելի արդարացված Էր նաեւ ֆինանսական առումով»,- ասել Է Մոիսցրապիշվիլին ճեպազրույցում:
Հենց որ Օրբելիանիների պալատը վերականգնի իր պատմական տեսքը, այնեղ թանգարանային տարածք կբացվի: Արվեստի ոլորտի խրախուսման եւ աջակցման նպատակով պալատում նաեւ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հաղորդել Է Sputnik-ը: