Աշխարհ

19.06.2019 18:06


Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Երկար գիշեր» սերիալի նկարահանումները, որի իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Belfast Telegraph-ը:

Հրատարակության տվյալներով՝ նկարահանումների համար անցյալ շաբաթ նախապատրաստել են «տարբեր օբյեկտներ», ներառյալ Titanic Studios-ը՝ Բելֆասթում: Դա Եվրոպայի խոշորագույն կինոստուդիաներից մեկն Է. այն գործի Էր դրվել «Գահերի խաղի» նկարահանումների ժամանակ:

«Երկար գիշեր»-ում ցուցադրվելու են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղից» հազար տարի առաջ: Պրիկվելում դերերից մեկը խաղալու Է Նաոմի Ուոթսը, որը երկու անգամ անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի: HBO-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի Է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին: Ընդամենը սերիալը բաղկացած Է ութ եթերաշրջանից: Եզրափակիչ սերիան թողարկվել Է 2019 թվականի մայիսի 19-ին, այն թողարկման օրը դիտել Է 19,3 մլն մարդ: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը