Տնտեսական

19.06.2019 15:00


Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

«Դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը վերականգնելու համար, այս պահի դրույթամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում»,-shantnews.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում՝ դինմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ի պատասխան Արթուր Ջավադյանն ասաց. «1.6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային, վաճառելու իմաստը եղել է երկակի, գները աճել են, և բյուջեի եկամուտների խնդիր կար, ընդունվել է որոշումը, քանի որ ոսկի տնօրինելուց շահույթ չէինք ստանում, ներդրվել է, շահույթ ունեցել ենք: Դրանից հետո աշխատանքներ են տարվել, ու ոսկին դարձել է շատ ոչ հուսալի ակտիվ, գները մեծ փոփոխության են ենթարկվում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ»:

Ըստ նրա, արդեն երկու տարի աշխատանք է տարվում շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ և Հայաստանում շուտով կբացվի ոսկու աֆինաժի գործարան:

Նրա խոսքով՝ ոսկի արտահանողներն այդպիսով հնարավորություն կունենան ոչ թե արտահանել, այլ՝ կա՛մ հանձնել այդ գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կա՛մ վաճառել այն, պետությունն էլ հնարավորություն կունենա հայկական դրամով, ազգային արժույթով գնել շուկայից:

ԿԲ-ն էլ կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը: ԿԲ նախագահն ընդունեց, որ ոսկու որոշակի պաշար նախատեսվում է վերականգնել:

Այս խորագրի վերջին նյութերը