Աշխարհ

19.06.2019 16:05


ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման՝ հայտարարել Է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ռուսական պարենային բռնարգելքի հարուցած բարդություններին՝ Եվրամիության ագրոարդյունաբերական համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց, եւ ազդեցության ենթարկված հատվածների մեծ մասը կարողացավ այլընտրական շուկաներ գտնել»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կողմնակի ազդեցությունը Եվրամիության տնտեսության համար մնում Է «զուսպ եւ կառավարելի»: Ըստ որում, Մոգերինին ընդգծել Է, որ Ռուսաստանի տնտեսությունը զգալի կորուստներ Է կրել ինչպես պատժամիջոցների պատճառով, այնպես Էլ նավթի գների տատանումների եւ ռուբլու փոխարժեքի նվազման հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը