Քաղաքական

19.06.2019 14:35

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բադասյանը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության գրասենյակի դիմաց օրերս բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը պնդում էր, որ Սորոսի գրասենյակից պարտադրվում է Հայաստանի իշխանությանը՝ արդարադատության նախարար նշանակել Ռուստամ Բադասյանին։

«Վերջինն իր վրա պարտավորություն է վերցրել քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ։ Նա վերջերս մոդայիկ դարձած հայտնի բառի՝ վեթթինգի ջատագովներից է»,-հայտարարում էր Մալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։