Տնտեսական

19.06.2019 14:20


Հարկային եկամուտների հավաքագրման աստիճանը զիջում է հարկային պոտենցիալին. կառավարություն

Հարկային եկամուտների հավաքագրման աստիճանը զիջում է հարկային պոտենցիալին. կառավարություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է հարկային եկամուտների հավաքման աստիճանը մոտեցնել գնահատված հարկային պոտենցիալին: Ըստ նախնական մեթոդաբանությամբ կատարված գնահատականների՝ 7 տոկոսի չափով զիջում են պոտենցիալին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Մելքումյանը նշեց՝ քննարկվում է, որ 62 մլրդ դրամ միջոցներ են գալու բյուջե, սա նշանակում է, որ ստվերը կրճատվում է:

«Ինչ եք կարծում՝ մենք ստվերի ո՞ր մակարդակի վրա ենք, և ո՞ր ոլորտներն են ամենառիսկայինը մնացել»,-հետաքրքրվեց պատգամավորը

«Մենք հիմա մեր ծրագրում ունենք մի մաս, ըստ որի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտների հավաքման աստիճանը կմոտեցվի գնահատված հարկային պոտենցիալին: Դա նշանակում է, որ մենք որոշակի մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր տնտեսությունում հարկային պոտենցիալը՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական կառուցվածքը, թե ՛զարգացումները, թե կարգավորումները, որոնք կապված են հարկային համակարգի հետ: Վերջնական չէ՝ ճիշտ է, թե սխալ այդ մեթոդաբանությունը, սակայն, ըստ դրա, մոտ 7 տոկոսի չափով դեռևս զիջում ենք պոտենցիալին»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե այդ 7 տոկոսն ամբողջությամբ ստվեր է:

Այս խորագրի վերջին նյութերը