Լրահոս

19.06.2019 14:15


«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբոր մատանին

«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբոր մատանին

«Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ին, որը ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլեւ ներկայացրել է գողոնը։

Մատանին պատկանել է Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։

Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը