Լրահոս

19.06.2019 10:20


Վանաձորի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Վանաձորի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Հունիսի 18-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Ո.-ի (ծնված 1937 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը