Քաղաքական

18.06.2019 21:45

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կրկին կներկայացվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որպեսզի մեղադրանքի կողմը կարողնա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և առանց ընդմիջման, և քանի որ աշխատանքային օրվա ավարտին հաշված րոպեներ էին մնացել՝ ուստի դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 19֊ին՝ ժամը 9:15-ին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։