Աշխարհ

18.06.2019 17:25


Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի շքերթը և դրան հարող այլ քայլերթերի, մամուլի ասուլիսների, նստացույցերի և նմանատիպ միջոցառումների անցկացումը:

Նահանգապետարանն այդ շքերթն արգելելու հիմնավորման մեջ նշել է.

«Հակադիր ճամբարների միջև բախումից խուսափելու անհրաժեշտությունը, հասարակական կարգի և ազգային անվտանգության պահպանումը, հնարավոր բռնության և ահաբեկչական ակտերի կանխումը, պետության և ժողովրդի անքակտելի միասնության, այլոց իրավունքների և ազատությունների պահպանումը»:

Շքերթն արգելելու որոշման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանության Անթալիայի մասնաճյուղը գլխավոր խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Բյուլբյուլը:

Պատգամավորը դատապարտել է սույն որոշումը և հավելել, որ ԼԳԲՏ համայնքի շքերթը ժողովրդավարության դրսևորում է, և դրա արգելումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու իրավունքների խախտում և ֆաշիստական տեսակետ:

«Անթալիայի կանանց պլատֆորմ» կազմակերպությունն էլ այս շքերթի արգելումը հակաիրավական է որակել:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը