Էրդողանի խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ընտրվելու դեպքում չի զբաղեցնի այդ պաշտոնը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել: Նա նշել է, որ ընդդիմադիր թեկնածուն եթե նույնիսկ ընտրվի, միևնույն է, չի զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
Իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ հիմնական մրցապայքարի մեջ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն է: Ըստ Էրդողանի՝ ընտրվելու դեպքում Իմամօղլուն նախ պետք է ներողություն խնդրի Օրդուի նահանգապետից:
«Օրդուի շրջանի նահանգապետին «շուն» է անվանում: Քանի դեռ իմ ժողովրդից, մասնավորապես Օրդուի նահանգապետից ներողություն չի խնդրել, էլ ի՞նչ թեկնածության մասին է խոսքը: Նա այդպիսի պաշտոնի չի կարող անցնել»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչ վերաբերում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Իմամօղլուի` 18-օրյա քաղաքապետի լիազորությունների կատարմանը, Էրդողանը պնդել է, որ այդ ժամկետում ընդդիմադիր քաղաքական գործիչը ցանկացել է պատճենել Ստամբուլի քաղաքապետարանի տվյալները:
Էրդողանը տվյալների պատճենումը նմանեցրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (գյուլենական համայնք) ձեռագրին: