Աշխարհ

18.06.2019 18:14


Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հայտարարությանը, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Անկարայի դեմ:

Ցիպրասի հայտարարության գլխավոր պատճառն այն է, որ թուրքական կողմը նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտում։

Ի պատասխան Ցիպրասի հայտարարությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են. «Հունաստանի և Հարավային Կիպրոսի ղեկավարությունները շարունակում են չարաշահել Եվրամիության անդամ լինելու հանգամանքը։ Ամենաբարձր մակարդակով հղված մեր ուղերձները չափազանց պարզ են։ Մենք պահպանում ենք այս հարցում մեր վճռական դիրքորոշումը»։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը