Լրահոս

18.06.2019 16:10


Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

Ամերիաբանկը սկսել է թողարկել OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների:

Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց հեռախոսահամարին: Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի միջոցով մոռացված PIN-ը հնարավոր է փոխարինել նոր ծածկագրով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը