Լրահոս

18.06.2019 16:25


Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետում՝ ջրահեղձ եղած վիճակում

Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետում՝ ջրահեղձ եղած վիճակում

Ս.թ. հունիսի 15-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1950թ.ծնված Վ. Ա-ի անհայտ կորելու մասին։

Ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ՝ Վ. Ա-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը