Լրահոս

11.02.2011 14:01


ՆԺԿ նախագահ. «Ներքաղաքական զարգացումները մոտենալու են հեղափոխականի»

ՆԺԿ նախագահ. «Ներքաղաքական զարգացումները մոտենալու են հեղափոխականի»

Գնահատելով  Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր կարծիքով դաշտը կամաց-կամաց սկսում է արթնանալ.

-Զարգացումներ են սպասվում։ Այն ճահճային իրավիճակը, որը կար մինչև վերջերս, շուտով կսկսվի ամբողջապես խրվել։ Ցավոք պետք է նշեմ, որ զարգացումները մոտենալու են հեղափոխականի,-ասել է նա։

Նա նշել է, թե ներքաղաքական զարգացումների հիմնական թեմաները ներկոալիցիոն գործընթացներն են, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները։

Ա. Կարապետյանի կարծիքով Հայաստանի ներքաղաքական կյանքում գնալով առաջնահերթ դեր է սկսելու կատարել ներտնտեսական փոխհարաբերությունների խնդիրը։

-Հայաստանում քաղաքական, սոցիալական, արտաքին քաղաքական խնդիրներ են գնալով բեղմնավորվում, Հայաստանը կամաց-կամաց  իր քաղաքական գործընթացով մոտենում է բավականաչափ վատ շեմին, որտեղ չի հերիքում միայն քաղաքական պահը,-ասել է նա և կարծիք  հայտնել, որ Հայաստանում հեղափոխական գործընթացների զարգացման համար չի բավարարում սուբյեկտիվ մեկ գործոն՝ քաղաքական պահը։

Հեղափոխությունը Հայաստանում, Ա. Կարապետյանի կարծիքով, կլինի կա՛մ ինքնաբուխ, ինչպես Եգիպտոսում և Թունիսում էր, կա՛մ քաղաքական պահի հետևանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը