Քաղաքական

18.06.2019 17:30

Վերաքննիչ դատարանը մերժեց դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժեց դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել էր նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

Սակայն դատավորն ինքնաբացարկ չէր հայտնել՝ մերժելով այդ միջնորդությունը։

Նշենք, որ այսօր ևս Քոչարյանի աջակիցները դատարանի մոտ են։

Նիստը կշարունակվի վաղը, ժամը 09։15-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։