Քաղաքական

18.06.2019 13:56

Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ կապված նրա կենսագրության որոշ դրվագների հետ:

Գորգիսյանն, ընթերցելով Վահե Գրիգորյանի կենսագրության այն դրվագը, որ 1999թ.-ին զորակոչվել է բանակ և նույն ժամանակահատվածում աշխատանքի է անցել Արցախի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, հարց ուղղեց՝ արդյոք այդ թվերին հնարավո՞ր էր առանց լուրջ կապերի ու ծանոթությունների առաջնագծում ծառայելու փոխարեն, նման բարձր պաշտոն ստանալ դատախազությունում:

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է Արցախ՝ զինծառայության, ապա կարճ ժամանակ անց ծառայությունը շարունակել է Արցախի դատախազությունում՝ ենթարկվելով վերադասի հրամանին:

Գևորգ Գորիգսյանը նաև հարց ուղղեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Վահե Գրիգորյանը 1999 թ. հայտնվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցուցակում: Այս հարցին, սակայն, Գրիգորյանը չպատասխանեց՝ ասելով, թե տեղյակ չէ՝ ի՞նչ ցուցակի մասին է հարցը:

Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումանսիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստարագրած հրամանագիրը, համաձայն որի՝ դատախազների առաջմղման ցուցակի 103-րդ համարը հենց ՍԴ դատավորի ներկայիս թեկնածու Վահե Գրիգորյանն է:

photo_2019-06-18_12-31-34

photo_2019-06-18_12-31-38

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։