Քաղաքական

18.06.2019 11:20

Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

«Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՅԴ-ի հետ իրենց հանդիպմանը:

Նրա խոսքով, եթե ինչ-որ հարցեր կան, իրենք բոլորի հետ պատրաստ են հանդիպելու, քննարկելու, արտահայտել տեսակետներ, լսել դիմացինների տեսակետները:

«Առանձին ուրիշ ոչ մի բան չի եղել»,-ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվել, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Դուք էլ ինձնից լավ կիմանաք: Ես չգիտեմ, որ իմանամ կասեմ: Ով ասել է, իրեն հարցրեք, ինչ ինչի՞ եք հարցնում»:

Հարցին, թե առանց իր հետ խորհրդակցելո՞ւ է նման բան ասել, Ծառուկյանն արձագանքեց. «Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարցը լինում է, որ մենք խմբակցությունում քննարկում ենք, ուրեմն ինչ որոշել է խմբակցությունը, դրա կողմնակիցն ենք: Իսկ պատգամավորները կարող են իրենց տեսակետը հայտնել»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք ճի՞շտ է, որ պատգամավորը պատռում է ծանուցագիրը ու չի ներկայանում քննչական մարմին, դա պատգամավորին վայե՞լ պահվածք է: Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...: Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։