Լրահոս

18.06.2019 11:05


Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Հունիսի 17-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը