Հունիսի 17-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1981 թ.) և «Mercedes» (Գ.Թ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Դ. (ծնվ.2003թ.) և Կ. (ծնված 2005 թ.) Ա.-ները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Մահվան ելքով վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին