Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։
Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնում է Վաշինգտոն