Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին նետել են պատուհանից
Ուկրաինայի Խարկով քաղաքում 18-ամյա հայ երիտասարդի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։ Այս մասին հայտնում է ХарківTimes-ը:
Ֆիզկուլտուրայի պետհամալսարանի ուսանող Արթուր Մարտիրոսյանն իրեն մտերիմ ադրբեջանցիների հետ պիկնիկի է գնացել, որի ընթացքում հասկացել է, որ ադրբեջանցիներն իր դեմ թակարդ են լարում՝ պայուսակի մեջ փորձելով թմրանյութ գցել։ Հայ ուսանողը փակվել է սենյակում և սկսել ադրբեջանցիների թողած իրերը պատուհանից նետել, սակայն ադրբեջանցիները, կոտրելով դուռը և ծեծելով հայ ուսանողին՝ նրան պատուհանից նետել են։
Արթուր Մարտիրոսյանը հրաշքով ողջ է մնացել։ Այժմ նա կոնքազդրային ոսկրի և կոնքոսկրերի կոտրվածքներով հիվանդանոցում է։

Աղբյուրը՝ yerevan.today