Քաղաքական

18.06.2019 10:05

ԱԺ-ի օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է (ուղիղ միացում)

ԱԺ-ի օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է (ուղիղ միացում)

Մեկնարկել է ԱԺ նիստը։ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 20, այսօր գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում` 35 հարց:

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հունիսի 19-ի առաջին նիստում:

Մինչ այդ կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված են նաև ԲԴԽ անդամի ընտրությունը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։