Աշխարհ

17.06.2019 18:50


Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) այսօր տարածած հաղորդագրության համաձայն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի միջոցով սկսել է արտահանվել Եվրոպա:

«Շահ Դենիզում» արդյունահանված գազը, որի առաջին խմբաքանակը 2018-ի հունվարի 23-ին էր արտամղվել դեպի TANAP խողովակաշար, հունիսի 15-ին հասել է Եվրոպայի սահմանին»,-նշված է SOCAR-ի հայտարարության մեջ:

Ադրբեջանական գազի արտահանումը եվրոպական շուկաներ նախատեսվածից շուտ է մեկնարկել:

Ավելի վաղ TANAP կոնսորցիումի Գլխավոր տնօրեն Սալթուկ Դյուզյոլը նշել էր, որ «Շահ Դենիզում» արդյունահանված ադրբեջանական գազը Հարավային Եվրոպայի պետություններ կսկսի մատակարարվել 2019-ի հուլիսի մեկից ոչ շուտ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը