S-400-ները Թուրքիային են հանձնվելու հուլիս ամսվա առաջին կեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաջիկստան կատարած այցի շրջանակներում լրագրողներից հետ զրույցի ժամանակ հստակեցրել է, թե Ռուսաստանը Թուրքիային երբ կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
«Ռուսաստանի հետ S-400-ներից շուրջ նորից խոսեցինք։ Այս հարցում մեր որոշումը հստակ է, և զիջման չենք գնալու։ Պայմանագիրը ստորագրել ենք, ամեն ինչ ավարտել ենք։ Վարկի հարցում Ռուսաստանը մեր գործը ամեն կերպ հեշտացրեց և մեզ միջազգային շուկայում գոյություն չունեցող տոկոսադրույքով վարկ տրամադրեց: S-400-ները Թուրքիային են հանձնվելու հուլիս ամսվա առաջին կեսին»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ձեռքբվերվելիք համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել։ ԱՄՆ-ն արդեն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, որ գործարքը ծանր հետևանքներ է ունենալու թուրքական կողմի վրա։