Աշխարհ

17.06.2019 21:10


Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, Ցիպրասն ասել է.

«Եվրամիության գագաթնաժողովից առաջ մենք եկանք համաձայնության. այսպիսով, եթե արձանագրվի, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածքում, ապա թող Թուրքիայի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, ընդհուպ մինչև պատժամիջոցներ։ Եթե Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները ոտնահարվեն, ապա դա չի մնա անպատասխան»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել է հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։ Իսկ ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի՝ նույն տարածքում ևս մեկ հորատիչ նավ՝ «Yavuz»-ը, որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո շուտով կսկսի հորատման աշխատանքներ կատարել։

Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում, և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը