Բաթումիում պաշտոնապես տրվել է ծովային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը: Այս մասին հայտարարություն է տարածել Բաթումիի քաղաքապետարանը:
Սեզոնի բացման կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումները մեկնարկել են հունիսի 15-ին. ծովափին տեղի են ունեցել «Ամառը սկսում է այստեղ» խորագրով համերգներ ու ներկայացումներ:
Աջարիայի ծովափնյա շրջաններում արդեն ծառայության է անցել 250 փրկարար: Այս տարվանից Աջարիայի ափերին կծառայի 20 աղջիկ փրկարար: Բացի այդ, այս տարվանից ծովում խեղդվողներին փրկելու համար կկիրառվեն նաև թռչող սարքեր:
Ողջ աշխարհի ճանապարհորդողներին Բաթումի այցելել խորհուրդ է տվել «The New York Times»-ը՝ Բաթումին ներառելով 2019 թվականի պարտադիր ճանապարհորդության 52 ուղղությունների ցանկում:
Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Աղբյուրը՝ aliq.ge