Աշխարհ

17.06.2019 16:30


Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ, որոնք կարող են հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության օրենսդիր մարմնի աշխատակազմում:

«Նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը Աթամբաեւին մեղադրանքներ Է առաջադրել ինը կետով»,-հայտարարել Է աշխատակազմի աշխատակիցը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը գտնում Է, որ պետության նախկին ղեկավարը մեղսակից Է Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների պարգեւազենք տալուն, ինչպես նաեւ տուն կառուցելու համար Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ապօրինաբար հողամաս ձեռք բերելուն:

Հանձնաժողովի տվյալներով՝ Աթամբաեւն առնչություն ունի բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման, Իսիկ-Կուլի եւ Չույսկի մարզերում հողի հակաօրինական վերապրոֆիլավորման, Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնի արդիականացման ընթացքում կոռուպցիայի եւ դրա համար քարածխի անօրինական մատակարարումների հետ:

Երկրի օրենսդրությանը համապատասխան, հանձնաժողովը նախկին նախագահի գործունեության հետաքննության գծով աշխատանքի արդյունքները պետք Է ուղարկի Գլխավոր դատախազություն, որն իրավասու Է մերժել դրանք կամ թույլատրել Աթամբաեւին ենթարկելու քրեական պատասխանատվության: Այդ դեպքում նա կզրկվի իմունիտետից, եթե դրա օգտին քվեարկեն 120 պատգամավորներից առնվազն 80-ը: Խորհրդարանականնները պարտավոր են ընթացակարգն ավարտել եռամսյա ժամկետում, հակառակ դեպքում նրանց կողմից առաջադրված մեղադրանքը համարվում Է մերժված:

Այս խորագրի վերջին նյութերը