Կոլոռեկտալ քաղցկեղ. որո՞նք են բուժման նորագույն մոտեցումները
Կոլոռեկտալ քաղցկեղով զբաղվող տարբեր մասնագետներին մեկ տեղում համախմբել էր ուռուցքի այս տեսակին նվիրված միջազգային գիտա-պրակտիկ սեմինարը: Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղը իր տարածվածությամբ 3-4-րդ տեղերում է: 60% դեպքերում հիվանդները դիմում են բժշկի, երբ արդեն հիվանդությունը 4-րդ փուլում է, առկա են մետաստազներ լյարդում ու թոքերում. «Այս վիճակագրությունը առավել կարևոր է դարձնում Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի բուժման նորագույն մոտեցումների ներդրումը, որպեսզի կարողանանք երկարացնել պացիենտների կյանքի տևողությունը ու բարձրացնենք նրանք կյանքի որակը: Հենց դրան է ուղղված միջազգային գիտա-պրակտիկ սեմինարը»,- ասում է Էրեբունի ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը, ով նախաձեռնել էր միջոցառումը:
Էրեբունի ԲԿ-ի ու Դավիդյանց Լաբորատորիաների աջակցությամբ կազմակերպված միջոցառման ներկա էին ոչ միայն հայ բժիշկներ, այլև միջազգային որակի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ովքեր իրենց փորձն էին բերել Հայաստան, ու 2 օր շարունակ հայ կոլեգաների հետ ակտիվ քննարկումներ ծավալեցին ու պրակտիկ հմտություններով կիսվեցսին:
Սանտկ Պետերբուրգից հայտնի պրոֆեսոր, ուռուցքաբան Տատյանա Սեմիգլազովան շատ է կարևորում նման միջոցառումների անցկացումն ու փորձի փոխանակումը տարբեր նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկների միջև.
«Հայկուհի Կարապետովնան հավաքել է միջդիսցիպլինար թիմի, ու մենք այսօր քննարկելու ենք կոլոռեկտալ ուռուցքների դիագնոստիկայի ուարդյունավետ բուժման մեթոդները: Օրինակ իմունոթերապիան, քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան հնարավորություն են տալիս հասնել շատ մեծ արդյունքների ու վերահսկել պացիենտներիվիճակը, որպեսզի մեր պացիենտները ապրեն առավել երկար ու լիարժեք կյանքով:
Միջոցառմանը առանցքային ելույթ ուղեցողներից էր նաև ՌԴ ԱՆ Պետրովի անվան ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի ամենահայտնի վիրաբույժներից Ալեքսեյ Կարաչունը, ով գաստրոինտեստինալ քաղցկեղների լապարասկոպիկ բուժման հիմնադիրներից մեկն է ՌԴ-ում:
Նա հայ կոլեգաներին ներկայացրեց կոլոռեկտալ քաղցկեղը լապարասկոպիկ եղանակով վիրահատելու կարևորությունը ու նրբությունները: Այս մեթոդը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կատարել լիմֆատիկ հանգույցների հեռացումը. «Մեր գլխավոր խնդիրն է ապահովել պացիենտի անվտանգությունը վիրահատական սեղանին ու հեռացնել ախտահարված հյուվածքների ճիշտ ծավալ, եթե մենք դա կարողանում ենք անել՝ ապահովելով նվազագույն տրավմատիկ միջամտություն, նվազագույն ցավ ու արագ վերադարձ առօրյա կյանքին, ինչո՞ւ չանել այդ եղանակով»,-շեշտեց նա՝ կոչ անելով հայ կոլեգաներին իրենց պրակտիկայում առավել ակտիվ կիրառել այս մեթոդը:
Մոլեկուլյար գենետիկ Եվգենի Իմյանիտովն էլ անդրադարձավ մոլեկուլյար գենետիկայի դիագնոստիկ հնարավորություններին, որոնք այսօր կիրառվում են պրակտիկ բժշկության մեջ. «Նախ նշեմ, որ քաղցկեղների 3%-ի պատճառը գենետիկան է, հետևաբար պետք է կարողանալ նման դեպքերը հայտնաբերել ու վերահսկողության տակ պահել այդ պացիենտներին, որպեսզի կարողանանք կանխել նրանց մահը: Մյուս կարևոր հանգամանքը, որ տալիս է մոլեկուլյար գենետիկան, այն է, որ փոխոխված գեները հայտնաբերելը թույլ է տալիս առավել արդյունավետ ու անհատականացված թիրախային բուժում նշանակել պացիենտին»:
Միջոցառման ընթացքում իրենց մոտեցումներով ու կոլոռեկտալ քաղցկեղի բուժման հարցում ունեցած արդյունքներով կիսվեցին նաև հայ մասնագետները:
Դավիդյանց լաբորատորիաների տնօրեն Աշոտ Դավիդյանցը նկատեց, որ քաղցկեղի տարբեր տեսակներին վերաբերող նման միջոցառումների կազմակերպումը Հայկուհի Գյոկչյանի ու Էրեբունի բժշկական կենտրոնի հետ, օտարազգի լուրջ մասնագետների հրավիրումը արդեն տալիս է իր պտուղները. «Անցյալ տարի էլ կրծքագեղձին վերաբերող նման միջոցառում էինք նախաձեռնել: Արդյունքում հայ բժիշկները սկսում են իրար ավելի լավ ճանաչել ու համահունչ աշխատել՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա, ինչից շահում է պացիենտը»:
Հայկուհի Գյոկչյանն էլ ՀՀ-ում որպես կարևոր դրական դինամիկա՝ շեշտադրեց այն հանգամանքը, որ Հայաստանում ավելանում են և լաբորատոր և բժշկական կենտրոնները, ովքեր ամեն ինչ անում են ուռուցքաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես Էրեբունի ԲԿ-ն, որը և ֆինանսական ներդրումներ է անում և իր մասնագետներին վերապատրաստում ուռուցքների բուժման առավել շոշափելի արդյունքների համար: Հաջորդ տարվա պլաններում թոքի քաղցկեղին վերաբերող նույնօրինակ միջոցառման նախաձեռնումն է:

Աղբյուրը՝ yerevaklur.am