Լրահոս

17.06.2019 13:05


Քաղաքացին անժամկետ ջրադուլ է սկսել՝ արդարության պահանջով

Քաղաքացին անժամկետ ջրադուլ է սկսել՝ արդարության պահանջով

Ռոլանդ Խոստիկյանը կառավարության շենքի առջեւ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների, որոնք գտնվում են անազատության մեջ։ Նա պնդում է, որ իր եղբայրները ապօրինի դատապարտվել են 10-11 տարվա ազատազրկման։

«Ջրադուլ եմ հայտարարել, քանի որ եղբայրներիս կեղծ ու շինծու ապացույցների հիման վրա դատապարտել են 12 եւ 11 տարի ազատազրկման։ Պահանջս այն է, որ տեղի ունենա արդարադատություն»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է Ռոլանդ Խոստիկյանը:

Ռոլանդ Խոստիկյանի խոսքով՝ քննիչն ընտանիքից 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել գործ չհարուցելու համար: Քաղաքացին պահանջում է վերաբացել գործը և արդար դատավարություն անցկացնել:

Դատապարտված Խոստիկյանների եղբոր խոսքով՝ իր ջրադուլն անժամկետ է, չի դադարեցնի, մինչև պահանջն իրականություն չդառնա: Մեր հարցին, թե տեղի՞ն է համարում Արտակ Զեյնալյանի հրաժարականը արդարադատության նախարարի պաշտոնից, Խոստիկյանը պատասխանում է. «Այո՛, քանի որ Զեյնալյանը հայտարարում էր, թե անարդար դատապարտվածներ չկան, այնինչ դա իրականությանը չի համապատասխանում»:

Ջրադուլ հայտարարած անձը մեզ տեղեկացրեց նաև, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով այսօր նամակ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

Այս խորագրի վերջին նյութերը