Լրահոս

11.02.2011 13:47


ՀՅԴ–ն հույս է հայտնում, Գալուստ Սահակյանն էլ նրանց լույս և ջերմություն է հաղորդում

ՀՅԴ–ն հույս է հայտնում, Գալուստ Սահակյանն էլ նրանց լույս և ջերմություն է հաղորդում

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, պատասխանելով հարցին՝ եթե 2012թ. ընտրություններից հետո մեծամասնություն ստանան կրկին այն քաղաքական ուժերը, որ այսօր կոալիցիա են կազմում, կբացառե՞ք նրանց հետ կոալիցիայի ստեղծումը, եթե, իհարկե, ՀՅԴ-ին այդպիսի առաջարկ լինի, ասել է.

-Մենք ավելի շատ ենթադրում ենք, որ կստեղծվի հնարավորություն, երբ ուրիշնե՛րը կառաջարկեն որպես կոալիցիոն գործընկերներ միանալ մեզ։ Ուզում ենք աշխատել ա՛յդ ուղղությամբ։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատել է.

-Իրենք հույս են հայտնել, ես հաղորդում եմ լույս և ջերմություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը