Քաղաքական

17.06.2019 12:38


Ավանակով ակցիա կառավարության դիմաց․ «Թան խմեք, դինջացեք» (տեսանյութ)

Ավանակով ակցիա կառավարության դիմաց․ «Թան խմեք, դինջացեք» (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանն ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացու ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Թան խմեք, դինջացեք»։

Նա ասաց, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։

Նրան մոտեցան ոստիկանները և կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ տեղափոխեցին «Կենտրոն»-ի բաժին։

Իսկ ավանակը մնաց ծառից կապված, մինչ քաղաքապետարանը համապատասխան կերպով կիրականացնի կենդանու տեղափոխությունը։

Քիչ անց Կենտրոնի կանաչապատման աշխատակից Արտակ Հովհաննիսյանն ավանակին տարավ Վերնիսաժի հարևանությամբ զբոսայգի՝ մինչ համապատասխան վայր տեղափոխելը։

Նշենք, որ քաղաքացին ավելի ուշ ազատ է արձակվել։

Աղբյուրը՝ a1plus.am

1 64323367_452371608663554_4478599863986028544_n 64260950_1589965227814489_4131306897171021824_n

Այս խորագրի վերջին նյութերը