Քաղաքական

17.06.2019 12:05


«Ջհանգիրյանի ասածից ստացվում է՝ նախապես պլանավորված քննություն է կատարվում». Ալումյան (տեսանյութ)

«Ջհանգիրյանի ասածից ստացվում է՝ նախապես պլանավորված քննություն է կատարվում». Ալումյան (տեսանյութ)

Երբ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«Դե պատկերացրեք՝ ինչ վիճակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, որը քննում է Քոչարյանի գործը»,-հավելեց Ալումյանը։

Ալումյանը հաղորդում է ներկայացրել դատախազությանն իր անունից, որպեսզի քրեական գործ հարուցվի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մատնանշած փաստերի առթիվ։ Փաստաթուղթը, որը ներկայացրել են դատախազություն, կոչվում է հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին։

Նրա խոսքով՝ Ջհանգիրյանը մատնանշել էր հանգամանքներ, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին, մասնավորապես, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ՍԴ-ն հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալը ուղղեն, որպեսզի վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի որոշումը։

«Եթե դա այդպես է , ապա դա ցույց է տալիս, որ նախապես պլանավորված քննություն է կատարվում։ Փաստորեն, սա է դուրս գալիս պարոն Ջհանգիրյանի ասածից.... Գտեք այն պատճառները, թե ինչու ԲԴԽ-ից արդեն վեց հոգի հրաժարական է տվել, եւ ճնշումների իրական վեկտորը կտեսնեք՝ որտեղից է գալիս»,- ասաց Ալումյանը։

Ըատ բանախոսի՝ փորձ է արվում ազատվել նրանցից, որոնք «մեր դատարանների հույսն են»։ Նա նաև տեղեկացրեց, որ տասը տոկոս ավելի գումար կվճարի Փաշինյանի փաստաբանին այն բանից հետո, երբ դատարանը կորոշի, որ պետք է 650 հազար դրամ փոխհատուցվի։

Այս խորագրի վերջին նյութերը