Երևանյան այգում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ կատարել են անառակաբարո գործողություններ
Երեւանում հունիսի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց եւ իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել եւ Կենտրոնի ոստիկանոթյուն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների օգնությանը դիմած անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք են 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն եւ 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վահան Խ,-ն անառակաբարո գործողություններ կատարել:
Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: