Աշխարհ

17.06.2019 10:45


Մեքսիկան կալանել է մոտ 800 ներգաղթյալի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո

Մեքսիկան կալանել է մոտ 800 ներգաղթյալի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են 800 ներգաղթյալի կալանման մասին (չորս բեռնատար) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշումից հետո, որը երկրից պահանջում է կրճատել ԱՄՆ ներգաղթյալների հոսքը, տեղեկացնում է UPI-ն։

Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է 791 ներգաղթյալի կալանման մասին երկրի արեւելքում, որոնք պատրաստվում էին հատել սահմանը բեռնատարներով։

Բացի այդ, ձերբակալվել են երեք բեռնատարների վարորդները։

Մեքսիկայի իշխանությունները տեղեկացրել են, որ կալանումն իրականացվել է այն գործողությունից հետո, որին մասնակցել է միգրացիայի գծով 1000 գործակալ երկրի հարավային եւ հյուսիսային սահմաններին։ Գործողության ընթացքում նրանք ստուգել են երկիր մտնող օտարերկրացիների վիզաները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը սպառնացել էր Մեքսիկային տուրքեր մտցնել, եթե երկիրը չկրճատի անլեգալ միգրանտների հոսքը սահմանին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը