Լրահոս

07.04.2010 16:58


Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանի համար գերակա ուղղություն է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին։
Վարչապետը ողջունել է հյուրին եւ նշել, որ նրա առաջին այցը Հայաստան կնպաստի երկկողմ կապերի սերտացմանը եւ ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները եւ հեռանկարները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար։ Ոլորտի զարգացման համար Տիգրան Սարգսյանը կարեւորել է ՀՄՄ-ի տեխնիկական օժանդակությունն ու խորհրդատվության տրամադրումը։
Համադուն Թուրեն շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ տեղեկացրել, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին։ Դրանք են' կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում։
Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանում դեռեւս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը