Լրահոս

16.06.2019 21:40


Քաղաքացին հայտնել է, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա

Քաղաքացին հայտնել է, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա:

Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը